Վանական համալիր «ՇՈՇԿԱՎԱՆՔ»
Մարտունու շրջան, գյուղ Մսմնա
Շոշկավանքը տեղակայված է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից հյուսիս-արեւելք, լեռնային բարձունքի վրա: Մուտքը արեւմտյան կողմից է: Կառուցվել է XII-XIIIդդ.: Ունի միանավ դահլիճի հորինվածք (չափերը’ 9,18 x 6,25 մ): Վերանորոգման ընթացքում այն ձեւափոխվել է: Հատակագծում անհամաչափ է: Ինչպես երեւում է պատերից, եկեղեցին նախկինում էլ ենթարկվել էր նորոգումների: Այն ունեցել է խաչազարդ բեմ, երեք լուսամուտ, մեկ մուտք: Շրջապատում նկատվում էին ավերված շենքերի հետքեր՝ հավանաբար գավթի, տնտեսական եւ բնակելի կառուցվածքների, որոնք այժմ չեն պահպանվում: Եկեղեցին վերանորոգվել է 1999թ., որի ընթացքում թույլ են տրվել հուշարձանի նախնական տեսքը աղճատող ձեւափոխություններ: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, նախկին եկեղեցին տարածաշրջանի գլխավոր սրբավայրերից է եղել, որը վերանորոգվելով ներկայումս հանդիսանում է Արցախ երկրամասի ուշագրավ հուշարձաններից մեկը: