Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
13.08.2022

Սուրբ Պատարագ ճամբարականների մասնակցությամբ

Լրահոս
«Ծիծեռնակ» ճամբար

«Ծիծեռնակ» ճամբարի օրակարգի շրջանակներում, ձեռամբ ճամբարի հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանի, շաբաթ օրը ճամբարի տարածքում գտնվող Սրբոց Մանկանց մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ, ճամբարական երեխաները պատասխանատու անձանց հետ միասին առ Աստված աղոթեցին Հայաստանի և Արցախի խաղաղ առօրյայի ու բարօրության համար։