Սոցցանցերի ճիշտ օգտագործումը հոգևոր կրթության համար
«Լույս Արցախի մանուկներին» ծրագրի հյուրն էր լրագրող, սոցիալական մեդիամարկետինգի մասնագետ և լուսանկարիչ Էլեն Միքայելյանը, ով երեխաների հետ խոսեց սոցիալական ցանցերի դրական ու բացասական կողմերի մասին:
Նա սովորեցրեց երեխաներին, թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից, որպեսզի վտանգներից մեծամասամբ հեռու մնան, և ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը հոգևոր կրթության մեջ առաջընթաց ունենալու համար։