Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
29.06.2024

Պատմամշակութային կոթողների ավերածությունների թիվն Արցախում աճել է 75 տոկոսով

Լրահոս Արցախի ժառանգություն
Պատմամշակութային կոթողների ավերածությունների թիվն Արցախում աճել է 75 տոկոսով

Հայաթափումից հետո Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել հայկական հետքն ու պատմությունը։ Այս մասին է վկայում նաև Caucasus Heritage Watch-ի կողմից հրապարակված հայկական մշակութային վայրերի մասին վերջին զեկույցը, որտեղ նշվում է՝ Ադրբեջանի թիրախում հայտնված մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր Արցախում աճել է 75% – ով: