Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը
Հազարավոր պատմամշակութային հուշարձաններ են մնացել Արցախում, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վանդալիզմի թիրախում: Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը այսօր առանցքային խնդիրներից է:
Արցախի հեռուստատեսության «Իրականում» հաղորդաշարի տաղավարում Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ պարոն Լեռնիկ Հովհաննիսյանը
Նարեկ Սահակյանի հետ խոսել է Արցախի՝ մոտ 5 հազարի հասնող նյութական մշակութային ժառանգության ճակատագրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնոցիդի մասին: Ազգագրագետը կարծում է, որ հետևողական աշխատանք պետք է տանել պետական մակարդակով՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը: