Արցախի թեմի առաջնորդի միասնության կոչը արցախցիներին

Глава Арцахской епархии

Дорогие соотечественники!

Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը ցավոք սրտի մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։ 

Հարափոփոխ այս օրերին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընտրի նոր նախագահ, մենք պետք է կարողանանք իմաստությամբ և խոհեմությամբ արձագանքել ամեն իրավիճակի։ Բնական է, որ Արցախի ապագայի հանդեպ կլինեն տարբեր մոտեցումներ և ճանապարհային տարբեր քարտեզներ, բայց անբնական կլինի, եթե այդ մոտեցումները առիթ դառնան ներքին երկպառակությունների և լարվածության մթնոլորտի ձևավորման։ 

Ամենայն հարգանքով ու սիրով Արցախում կարևոր դերակատարություն ունեցող բոլոր անձանց և քաղաքական ուժերի հանդեպ, որպես Արցախի թեմի առաջնորդ, խնդրում և կոչ ենք անում բոլորին, որպեսզի այս փխրուն իրավիճակում գործեն կատարյալ իմաստությամբ և առանց ավելորդ հուզականության, որպեսզի թույլ չտրվեն նոր բաժանումներ և բևեռացումներ բազմաչարչար մեր ժողովրդի մեջ։ Սուրբ Ներսես Շնորհալին լավագույն կերպով տալիս է համերաշխության բանաձևը. «Միություն կարևոր հարցերում, ազատություն երկրորդական հարցերում, Սեր ամեն ինչում»։

 Ուստի սիրելի Արցախցիներ, ամեն ինչից առավել, իրար հանդեպ լցվեք սիրով և եղբայրության զգացումներով, որովհետև ամենաարդյունավետ «ճանապարհային քարտեզը» Աստծո առաջ մաքուր խիղճ, իսկ մեր հայրենակիցների հանդեպ սեր և հոգատարություն ունենալու մեջ է թաքնված։ 

 

С молитвой и благословением 

Глава Арцахской епархии

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE