«Արդարությունը հնարավոր չէ սպանել». Վրթանես Սրբազան

Արցախից բռնի տեղահանումից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ հիմնադրված «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն այսօր Մասիս քաղաքում «Արցախի երիտասարդների որոշիչ ձայնը» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացրեց արցախցիների հետ։

Միջոցառումը մեկնարկեց հանուն Հայաստանի ու Արցախի աղոթքով` Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ:

Վրթանես Սրբազանն իր խոսքում նշեց. «Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, դա անբացատրելի է գիտակից ու հավատացող մարդու տեսանկյունից. մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում, արմատախիլ են արել ծառը։ Սակայն, երբ ծառն արմատախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում, որը դեպի խորն է գնում։ Ու մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած վերադառնանք մեր գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE