Ադրբեջանական վանդիլիզմի մասին պատմող գիրքը

Ադրբեջանական վանդիլիզմի մասին պատմող գիրքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրամանավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը, որում ներկայացված են Արցախի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները:

Գիրքը հրատարակվել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարության «ԱՐՑԱԽ» էթնոմշակութային կենտրոնի մեկենասությամբ։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE