ք. Ստեփանակերտ

Ստեփանակերտ քաղաքի «Բարի սամարացիներ» կիրակնօրյա դպրոց

Սուրբ Հակոբ եկեղեցուն կից «Բարի սամարացիներ» կիրակնօրյա դպրոցը բացվել է 2022 թվականի փետրվար ամսում: Այսօր դպրոցն ունի 38 աշակերտ: Դասավանդում են Արթուր Աբրահամյանը՝ Աստվածաշնչային գիտելիքներ, և Զարինե Բաբայանը՝ Ձեռքի աշխատանք առարկաները:

Դպրոցի սաները մեծ հետաքրքրությամբ ու սիրով են հաճախում դասերին, ավելի մեծ սիրով՝ եկեղեցական տոներին կազմակերպվող ուխտագնացություններին, որի արդյունքում ավելի լավ են ճանաչում իրենց հայրենիքը, եկեղեցին, եկեղեցու տոներն ու ծեսերը: Այս ամենի արդյունքում երեխաներն սկսում են ավելի սիրել հայրենիքն ու եկեղեցին, ավելի կապվել իրենց ճանաչած արժեքներին:

Վստահաբար կարող ենք ասել, որ կիրակնօրյա դպրոցն այն վայրն է, որտեղ այսօր կերտվում է աճող սերնդի քրիստոնեական նկարագիրը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE