գ. Շոշ

Շոշ գյուղի «Զվարթունք» կիրակնօրյա դպրոց

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ գործում է Շոշ գյուղի կիրակնօրյա դպրոցը։ Շուրջ հինգ տասնյակ և ավելի երեխաներ մեծ հաճույքով են հաճախում դպրոց։ Երեխաները սիրով մասնակցում են Աստվածաշնչի սերտողությանը, ձեռքի աշխատանքին, խաղ-մրցույթներին, կիրակնօրյա Պատարագներին։ Ըստ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների՝ այդ ամենի մեջ մեծ ներդրում ունի նաև գյուղի հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, որն իր եռանդուն ջանքերով մշտապես աջակցում և օգնում է նրանց։

Թող Աստծո օրհնությամբ բոլոր բալիկները մեծանան խաղաղ երկնքի տակ և ունենան անհոգ մանկություն։


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE