ք. Ստեփանակերտ
Ստեփանակերտ քաղաքի «Բարի բալիկներ» կիրակնօրյա դպրոց
Մեկ տարուց ավելի ժամանակ գործող այս կիրակնօրյա դպրոցում պարբերաբար ավելանում է աշակերտների քանակը: Կիրակնօրյա դպրոցի «Բարի բալիկներ» խումբ հաճախող երեխաներին ամեն շաբաթ առավոտյան մեծ սիրով դիմավորում են ուսուցիչներ Սամվել Թավադյանը և Սուսաննա Մեժլումյանը։ Թե՛ Աստվածաշնչի ուսուցման և թե՛ ձեռքի աշխատանքի դասերն անցնում են շատ հետաքրքիր՝ հագեցած տարբեր խաղերով։ Աշակերտների թիվը այս ուսումնական տարում հասել է 44-ի։ Ցանկացողների թիվն աճում է, ինչն էլ վկայում է ծրագրի արդյունավետության և արդիականության մասին։