գ. Սոս

Սոս գյուղի «Սուրբ Գրիգորիս» կիրակնօրյա դպրոց

Մարտունու շրջանի Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցում ուսանում են 157 աշակերտ՝ ինչպես այս համայնքի երեխաները, այնպես էլ հակառակորդի հսկողության տակ անցած Արցախի մի շարք բնակավայրերից Սոսում հաստատված ընտանիքների երեխաները։ Դպրոցում արդեն երկու տարի է ինչ գործում է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։ Իսկ ահա 2021-2022թթ. ուսումնական տարվանից Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և «Դանիական-Հայկական բարեգործական Առաքելության» հովանավորությամբ «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում, դպրոցում անց են կացվում նաև կիրակնօրյա հոգևոր դասընթացներ։ Սոս գյուղի կիրակնօրյա դպրոցը կրում է Սուրբ Գրիգորիսի անունը և ունի 30-ից ավելի աշակերտներ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE