գ. Աստղաշեն

Աստղաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու «Աստղիկներ» կիրակնօրյա դպրոց

Թեմակալ առաջնորդի օրհնությամբ կիրակնօրյա դպրոցի մեկնարկը տրվեց 2022 թվականի փետրվարին: Ծրագրում ընդգրկվեցին 8-12 տարեկան 20 և ավելի երեխաներ: Խումբը անվանվեց Սուրբ Գևորգ եկեղեցու «Աստղիկներ», քանի որ գյուղը հայտնի է իր քարե գեղեցիկ աստղիկներով, իսկ եկեղեցին կրում է Սուրբ Գևորգ Զորավարի անունը:

Ծրագրի հիմնական նպատակն է ազգային և եկեղեցական ոգով կրթել և դաստիարակել երեխաներին: Կիրակնօրյա դպրոցում երեխաները ծանոթանում են ազգային-եկեղեցական տոներին, Աստվածաշնչյան պատմություններին, սրբերի վարքին, սովորում են ազգագրական երգեր, շարականներ, աղոթքներ, ձեռքի աշխատանք, նկարում են թեմատիկ պատկերներ, մասնակցում են ուխտագնացություններին: Կիրակնօրյա դպրոցում դասերը անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով՝ համեմված տարբեր խաղերով, որոնք պարունակում են երեխաների տրամաբանությունն ու հիշողությունը զարգացնող տարրեր:

Կիրակնօրյա դպրոցի դասընթացներն անցկացվում են 2 ուսուցչի և հոգևոր սպասավորի կողմից: Դասերն ընթանում են ջերմ մթնոլորտում, իսկ երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ և ոգևորությամբ մասնակցում են դասերին:



WP Radio
WP Radio
OFFLINE LIVE