Կիրակնօրյա դպրոցների ծրագիր

Մեր թեմական գործունեության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցների գործարկման ծրագրին: Կիրակնօրյա դպրոցն այն կառույցն է, որտեղ պետք է կերտվի մատաղ սերնդի քրիստոնեական նկարագիրը:

Երեխաների հոգին նման է հարթ, մաքուր գրատախտակի՝ «Tabula rasa», և ինչ-որ գրվի այնտեղ, դրանով կպայմանավորվի նրանց հետագա կյանքի ընթացքը:

Ստորև ներկայացված է մեկ դպրոցի ծախսը մեկ տարվա կտրվածքով:

ՆԱԽԱՀԱՇԻՎ

Նախագիծ Միավորի քանակը Պարբերականությունը ըստ ամիսների Պլանավորված բյուջեն մեկ միավորի համար Պլանավորված բյուջե՝ մեկ տարվա համար / ՀՀ դրամ
Համակարգողի աշխատավարձ 1 10 25 000 250 000
Աստվածաշնչի ուսուցչի աշխատավարձ 1 10 25 000 250 000
Ձեռքի աշխատանքի ուսուցիչների աշխատավարձ 1 10 25 000 250 000
Ձեռքի աշխատանքների նյութեր 1 1 60 000 60 000
Տրանսպորտային ծախսեր 1 10 20 000 200 000
Վերապատրաստական այցելությունների համար տրանսպորտային ծախսեր 3 3 90 000 270 000
Սուրբ Ծննդյան նվերներ 25 1 5 000 125 000
Ուխտագնացություններ 2 2 50 000 100 000
Ընդամենը 1 505 000 ՀՀ դրամ
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE