Արցախի Թեմի քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի արդյունավետ գործարկման ծրագիր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հոգևոր քարոզչությանը նոր թափ հաղորդելու նպատակով 2022թ. հունվար ամսից վերագործարկեց Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը։ Թեմի ՔԴՔԿ-ի խնդիրն է տարատեսակ ծրագրերի և համագործակցությունների միջոցով Քրիստոսի Ավետարանի լույսը դարձնել ավելի մատչելի և հասանելի ժողովրդի լայն շրջանակների համար։ Կենտրոնի աշխատանքների հասցեատերերի շրջանակը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ հանրակրթական հաստատություններ (մանկապարտեզ, դպրոց, համալսարան) և հասարակությունը իր ամբողջության մեջ՝ որպես քարոզչության հասցեատեր։

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Կենտրոնի ծավալած աշխատանքները

Արցախի թեմի ՔԴՔԿ աշխատանքային ծրագիր

Նպատակը

  • Աջակցել ԱԹ-ին ԱՀ-ում բարձրացնելու հանրության հոգևոր-բարոյական մակարդակը, նպաստելու արցախցու ոգու բարձրացմանն ու հոգու զորացմանը, որով և հայրենի դրախտային երկրի պահպանմանը:
  • Մեծացնել Արցախում գործնական հավատացյալների շրջանակը, նպաստել Արցախի թեմի հոգևոր հոտի անհատական բարոյական որակական առաջընթացին, մոլուցքներից ու մեղսալի երևույթներից ձերբազատմանն ու առաքինությունների մեջ հաստատմանը։

Հիմնական գործառույթները

  1. Պատրաստել և տպագրել եկեղեցու խորհուրդների ու տոների մասին մեծ քանակությամբ թերթոններ, որոնք հասանելի կլինեն Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում (Ներկայումս տպագրվում են քիչ քանակությամբ թերթոններ)։
  2. Պատրաստել մատաղի մասին ուսուցողական պաստառներ և տեղադրել սրբավայրերում։
  3. Պատրաստել և կպչուն թղթերի վրա հրատարակել կարճ աղոթքներ` հանրային տրանսպորտներում, մեքենաներում կամ այլ վայրերում կպցնելու համար:
  4. Պատրաստել Աստվածաշնչյան համարներով մեծ պաստառներ և ցուցանակներ՝ Արցախի տարբեր բնակավայրերում տեղադրելու համար։
  5. Կազմակերպել ՔԴՔԿ գրադարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումը:
  6. Շրջիկ քարոզչության կազմակերպում Արցախի բնակավայրերում:
  7. Կրոնա-բարոյական, ազգային-հոգևոր, քրիստոնեական քարոզչական հոդվածների հրապարակում մամուլում, սոցիալական ցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում:
  8. Հանդիպումներ ներթեմական երիտասարդաց և տիկնանց միությունների, թեմի ներսում գործող այլ կառույցների հետ:

Ուսումնական հաստատություններում քրիստոնեական կրթության կազմակերպում:

  1. ԱՀ տարածքի բոլոր համայնքներում նպաստել կիրակնօրյա դպրոցների հասանելիությանն ու զորացմանը:
  2. Կազմակերպել եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
  3. Քարոզչության նպատակով սերտ կապ հաստատել ԱՀ բոլոր ուսումնական հաստատությունների հետ, մասնավորաբար ԲՈՒՀ-երի հետ։
  4. Իրականացնել դեռահասության շրջանում գտնվող դպրոցականների հետ հոգևոր-հոգեբանական միջոցառումներ՝ դեռահասության:
  5. ԱՀ հանրակրթական դպրոցներում կազմակերպել հոգևոր երգի փառատոններ և հոգևոր թեմաներով շարադրությունների մրցույթներ:
  6. Ամռանը դպրոցականների համար կազմակերպել ցերեկային ճամբարներ:
  7. Կազմակերպել Աստվածաշնչային ընթերցումներ և ուսուցումներ:
  8. Կազմակերպել ընթերցումներ եկեղեցու հայրերի գործերից և սրբերի վարքերից:
  9. Կազմակերպել նպատակային ուխտագնացություններ՝ խոնարհված սրբավայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, չգործող և խոնարհված եկեղեցիներում պատարագների և հոգևոր այլ ծեսերի ու արարողությունների կազմակերպում:
  10. Արցախի թեմի գործող եկեղեցիներին կից բացել հոգևոր երգեցողության դասարաններ:
  11. Կազմակերպել հոգևոր ինտելեկտուալ խաղեր:
  12. Կազմակերպել ազգային պարերի ուսուցում:

Համագործակցություն

  • Համագործակցել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնների հետ:
  • Քարոզչության համար Արցախ հրավիրել ՀԱՍԵ հայտնի քարոզիչ-վարդապետների:
  • ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպել ազգային-հոգևոր տոնակատարություններ:
  • Կազմակերպել հոգևոր ֆիլմերի դիտումներ և քննարկումներ:
  • Այցելություններ հիվանդանոց, ծերանոց, մանկատուն և այլ խնամքի կենտրոններ:
  • Արցախի հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների հետ:
  • ՀՀ և սփյուռքի թեմական կառույցների և հոգևոր-մշակութային կենտրոնների հետ:

Նպաստել Արցախում Արցախի թեմին կից սոցիալ-հոգեբանական կենտրոն բացելուն

  • Մշակել կոնկրետ ծրագրեր հասարակության խոցելի խմբերի խոցելիության մակարդակը իջեցնելու համար։

Արցախի թեմի ՔԴՔԿ-ին ներկայումս անհրաժեշտ է նյութատեխնիկական ամուր բազա, որն ավելի կբարձրացնի կենտրոնի գործունեության արդյունավետությունը և կմեծացնի ազդեցության տարածքները։

Մեր առաջնային կարիքներն են`

ԳույքԳին (ՀՀ դրամ)
1 հատ սեղանի օֆիսային համակարգիչ — ASUS/AIXO, ALFA Core i5209.000
1 հատ օֆիսային Նոութբուք- HP 470G7(Core i5, 8GB RAM, 256GB SSD)443.000
1 հատ գունավոր պրինտեր / սկաներ/xerox-CANON I-SENSYS MF643CDW257.000
1 հատ պրինտեր (3-ը մեկում՝ քսերոքս և սկաներ) — HP LaserJet Pro MFP M28w216.000
Թվային ֆոտոխցիկ — CANON POWERSHOT SX540 HS 1067C002220.000
Տրանսպորտ (ամենագնաց ավտոբուս)` Կենտրոնի ծառայության պատշաճ կազմակերպման և Արցախի բոլոր բնակավայրեր հասանելիությունը ապահովելու համար:8.800.000
1 հատ պրոյեկտոր — ViewSonic PA503X380.000
1 հատ պրոյեկտորի էկրան — 60-դյույմանոց, 16:9 հատակադիր55.000
Ընդհանուր գումար10.580.000

ՔԴՔԿ-Ի

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

AMD 10 000
֏
1
donation
AMD 10 580 000
Նպատակ