«Զարթի՛ր Լաո՛» կարգախոսով ջահերթ
Միասնական աղոթքով մեկնարկեց «Զարթի՛ր Լաո՛» կարգախոսով ջահերթը
Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում Արցախի թեմի հոգևորաց դասը թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ միասնական աղոթք բարձրացրեց առ Աստված Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար։
Միասնական աղոթքից հետո եկեղեցու շուրջ հավաքված հոծ բազմությունը շարժվեց դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող։
«Մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա». ջահերթին իր եյուլթի ժամանակ նշեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի օգնական Դավիթ ուրարակիր Փաշայանը:
Ջահերով երթ է անցկացվել Արցախի տարբեր շրջաններում ու համայնքներում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի հայաբնակ Աղավնո գյուղի երեխաներն ու մեծահասակները, նույնպես, ջահերով ու ցուցապաստառներով իրենց պահանջը ներկայացրին համայն աշխարհին։