Հայաստան, ք. Երևան, Այգեձորի փող., 53բ շենք +374 (10) 51-72-87
10.12.2024

Պատրաստվում ենք Սուրբ Ծննդյան միջոցառմանը

Ընծա Դանիական – Հայկական բարեգործական առաքելություն

«Լույս Արցախի մանուկներին» ծրագրի հերթական դասի թեման Ադամի և Եվայի Դրախտից արտաքսման մասին էր: Երեխաները մեծ ուշադրությամբ լսեցին դասը և նրանց մոտ շատ հարցեր առաջացան, որոնց պատասխանեցին ուսուցիչները և դասին հյուրընկալված արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Երեխաները դասերին զուգահեռ պատրաստվում են նաև Սուրբ Ծննդյան միջոցառմանը:

«Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը գործում է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցու ներքնասրահում և Բաղրամյան 59գ հասցեում։