Բարբառագիտության դասընթացաշար
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում կայացավ Artsakh Alliance երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպած «Ծոռ նըստինք դուզ խոսինք» բարբառի դասընթացները:
Բարբառագիտության դասըթացաշարը վարում էր դոցենտ Լուսինե Մարգարյանը՝ «Արցախյան բարբառը՝ իրողությունների զուգորդությամբ և վերհանմամբ» թեմայով: Այն ունի ուսուցողական, ճանաչողական նպատակ՝ ուսումնասիրել հայկական տարբեր բարբառներ, հատկապես՝ արցախյանը:
Ծրագրի շահառուներն էին բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին խորացնել իրենց գիտելիքները հայկական լեզվամշակութային ոլորտում: