Երևանում կրկին կայանալու է «Արցախի բալիկներ» վերածնված համույթի համերգը

«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթը շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։ Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում համույթը կներկայացնի «Ձոն Արցախին» խորագիրը կրող համերգային ծրագիրը։

Ծրագրում ընդգրկված են սիրված այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Ձոն Արցախին», «Ղարաբաղի բալիկն ենք», «Շուշվա կեղը», «Տմբլաչի Խաչան», «Վեր կաց, եղբայր իմ», «Ո՞ւր եք, տղաներ», «Պիտի ապրենք» և այլն։

Համերգային ծրագիրը կուղեկցվի արցախյան պարերով և թատերականացված ասմունքով։

Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։

«Արցախի բալիկներ» համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ։ Համույթն իր պարապմունքներն անցկացնում է Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

  • Ամսաթիվ՝ մարտի 30 (երկուշաբթի)
  • Ժամը՝ 19:00
  • Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոն

Առավել մանրամասն տեղեկություններ հասանելի են՝ www.tomsarkgh.am

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE