«Արցախի բալիկներ» համույթ. արցախյան մշակույթը կենդանի է
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը դարձել է ոչ միայն հոգևոր և հոգեբանական աջակցության, այլև արցախյան մշակույթի պահպանման կարևոր վայր։
«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթն այստեղ է անցկացնում իր պարապմունքները՝ օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Համույթը, որը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հովանավորությամբ, շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։
Այս ամբողջ աշխատանքի հետևում կանգնած են համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանը և «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, ում անխոնջ նվիրումի և հետևողական աջակցության շնորհիվ արցախյան երգն ու պարը շարունակում են կենդանի մնալ նոր սերնդի մեջ։
Վաղը՝ մարտի 30-ին, ժամը 19:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոնի բեմում «Արցախի բալիկներ» համույթը կներկայացնի «Ձոն Արցախին» համերգային ծրագիրը։
Տոմսեր պատվիրելու համար կարող եք այցելել www.tomsarkgh.am կայքը։











