Եվրախորհրդարանի պատգամավորների այցը Արցախի թեմի գրասենյակ

Արցախի թեմի գրասենյակում հյուրընկալվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։

Հանդիպմանը մասնակցեցին Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը։

Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։

Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE