Երիտասարդները եկեղեցու կողքին, եկեղեցին՝ երիտասարդների

ՀԱԵ Արցախի թեմի երիտասարդաց միությունը շարունակում է անցկացնել իր ամենշաբաթյա հանդիպումները, որի շրջանակներում հոգևորականները միության անդամների հետ խոսում են տարբեր հոգևոր թեմաների շուրջ, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքիր քննարկումներ ծավալում, դիտում հոգևոր ու գեղարվեստական ֆիլմեր, և դրանով իսկ ավելի հստակ պատկերացում կազմում հոգևոր արժեքների մասին։

Երիտասարդներին առաջնորդող հոգևորականները այնպիսի խանդավառությամբ և մատչելի կերպով են պարզաբանում թեմաները, որ միության անդաներին է փոխանցվում այդ դրական լիցքերը, որի շնորհիվ էլ նրանց մեջ կրկին արթնանում է հոգևոր ծաղկունքի բողբոջը։ Այդ է պատճառը, որ մասնակիցները ամեն անգամ մեծ ոգևորությամբ են այցելում այսպիսի հանդիպումների և բերելով իրենց մտերիմներին՝ համալրում են միության անդամների շարքերը։

Հանդիպումները անց են կացվում անակնկալներով լի տարբեր հետաքրքիր ձևաչափերով: Վերջերս միության նախաձեռնությամբ մեկնարկել են նաև հոգևոր երգերի ուսուցման դասընթացները: Երիտասարդաց միությունը նպատակ ունի ավելի ընդլայնել իր ծրագրերի շրջանակները՝ այդ կերպ միավորելով երիտասարդներին եկեղեցու շուրջ և ամրապնդելով դարերով եկած մեր հավատքը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE