Երիտասարդաց միության հանդիպում

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Արցախի թեմի երիտասարդաց միության առաջին հանդիպումը։ Հանդիպումը սկսվեց աղոթքով, որից հետո թեմի ՔԴՔԿ տնօրեն Գոռ սարկավագը երիտասարդներին ներկայացրեց կառույցի գոյության կարևորությունը` ինչպես եկեղեցու, այնպես էլ կառույցի յուրաքանչյուր անդամի կյանքում։

Կառույցի կազմակերպչական հարցերով պատասխանատու Հարութ Բաբալյանը խոսեց եկեղեցու շուրջ երիտասարդների համախմբման կարևորության, միության նպատակների և հետագա անելիքների մասին։ Այնուհետև երիտասարդները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող թեմաների մասին, ծավալվեց հետաքրքիր քննարկում։

Հանդիպումն անցավ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE