Երգեցողության դասընթաց փորձառու մասնագետի հետ

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մայիսի 12-ից Արցախի թեմում մեկնարկեց հոգևոր երգեցողության դասընթացը, որը վարում է Արցախի թեմի վերաբացման և զորացման ակունքներում կանգնած, երկարամյա վաստակ ունեցող դպրապետ Արկադի Բարսեղյանը: Դասընթացի առաջին օրը դպրապետը մասնակիցներին բացատրեց երգեցողության հիմնական հասկացությունները, ներկայացրեց հայկական երաժշտության պատմական հիմքերն ու առանձնահատկությունները: Մասնակիցները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին նաև դպրապետի փորձառությանն առնչվող հետաքրքիր դեպքերն ու բացահայտումները: Պարոն Բարսեղյանն ընդգծեց մի կարևոր փաստ, որ աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ հայոց հոգևոր երաժշտությունը լսելուց հաճախ նրան բնութագրել են որպես աստվածային երաժշտություն։

Տեսական գիտելիքները յուրացնելուց հետո դասընթացի մասնակիցները փորձեցին նաև երգել Սուրբ Պատարագից մի հատված:

Հոգևոր երգեցողության դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE