Երաժշտական և ինֆորմատիվ գեղեցիկ երեկո

Արցախի թեմի երիտասարդաց միությունը վերջերս վերսկսել է իր գործունեությունը՝ եկեղեցու շուրջ համախմբելով երիտասարդներին։ Միությունը կազմակերպում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ, որի նպատակն է միասնական դարձնել երկրի պոտենցիալ շերտը՝ երիտասարդներին։

Փետրվարի 5-ին Արցախի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի ունեցավ գեղեցիկ համերգային ինտերակտիվ երեկո` Ռուբեն Եսայանի և Մարիամ Միրզոյանի հետ։ Հնչեցին հեղինակային և ոչ հեղինակային երգեր, իսկ հանդիպման երկրորդ հատվածում Ռուբեն Եսայանը վարեց մեդիագրագիտության սեմինար։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE