«Երախտագիտության» շքանշան Դադիվանքի վանահորը

Սույն թվականի փետրվարի 2-ին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ընդունեց 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Դադիվանքի վանահոր պարտականությունները ստանձնած Տ. Ներսես աբեղա Հարությունյանին։ Պետական նախարարն իր խոսքում բարձր գնահատեց Դադիվանքի սպասավորների նվիրումն ու առաքելությունը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հոգեշնորհ հայր սուրբին հանձնեց «Երախտագիտության» շքանշան։

Տ. Ներսես աբեղա Հարությունյանն իր և մյուս հոգևոր սպասավորների անունից շնորհակալություն հայտնեց այս բարձր գնահատանքի համար՝ այնուամենայնիվ նշելով, որ հոգևոր սպասավորներն իրենց առաքելությունն ու ծառայությունն իրականացնում են առանց որևէ ակնկալիքի և մշտապես հայրենի Արցախն իրենց սրտում են կրում։ Հանդիպման ջերմ ու մտերմիկ մթնոլորտը վերահաստատեց անխախտելի այն ճշմարտությունը, որ հայ ժողովրդի հոգևոր և աշխարհիկ սպասավորների համար Արցախը նվիրական արժեք է, որը մշտապես միավորում է ամենքիս։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE