Երախտագիտոթյան խոսք տիկին Վիրջինիա Դեվիսին
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի երախտագիտության խոսքը “Save Armenian Monuments” կազմակերպությանը և հիմադիր Տիկին Վիրջինիա Դևիսին:
«Հարգարժան Տիկին Վիրջինիա Դևիս, Արցախի թեմի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և բերում մեր օրհնությունը՝ Ձեր նվիրական գործունեության համար: Ձեր կողմից հիմնադրված “Save Armenian Monuments” կազմակերպությունը շատ կարևոր և հայերիս համար անհրաժեշտ առաքելություն է իրականցնում, որը կապված է հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և բարեկարգման հետ: Ձեր հովանավորությամբ իրականացվել է մի շարք բարեգործական ծրագրեր, մասնավորապես Հակոբավանքի, Երից Մանկանց վանքի շրջակա տարածքների բարեկարգում, Քաշաթաղի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու վերանորոգում, Հակ գյուղում ընդհանրական մկրտության կազմակերպում: Բարեգործական ծրագրերի այս շարքը կարելի է շարունակել, սակայն ներկայացվածն արդեն բավարար պատկերացում է տալիս Ձեր ակնառու գործունեության մասին:
Արցախում ներկայիս տիրող բարդ իրավիճակում, մեզ համար առավել քան երբևէ կարևոր է տեսնել, որ Արցախի կողքին կան մարդիկ, ովքեր իրենց մեծահոգությամբ պատրաստ են ներդրում ունենալ, հատկապես Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման գործում:
Եվս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում Ձեր կատարած յուրաքանչյուր քայլի համար՝ ի նպաստ Արցախ աշխարհի»: