Եկեղեցին ուսանողների կողքին

Ս.թ. նոյեմբերի 18-ին Արցախի մայր բուհում տեղի ունեցավ ուսանողության միջազգային օրվա առթիվ հերթական միջոցառումը, որի ծրագրում իր ուրույն տեղը գրավեց հոգևոր բաժինը: Ուսանողների տոնը շնորհավորելու էին գնացել արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, Արցախի Թեմի ՔԴՔԿ փոխտնօրեն Արթուր կիսասարկավագ Աբրահամյանը և Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:

Հանդիպումը սկսվեց երիտասարդների օրհնության կարգով: Թեմի հոգևորականները ուսանողներին շնորհավորել են օրվա կապակցությամբ, և կարևորելով Եկեղեցի-ուսանող կապը, պատգամել են ուսանողությանը իրենց կյանքից ներս մտքի զարգացմանը զուգահեռ զորանալ նաև հոգևոր առումով:

Մեր երիտասարդ ուսանողները հանդիսանալով ազգային գաղափարախոսության հոգեկիր առաջամարտիկները և ազգայինի պահպանման ու զորացման ժառանգորդները՝ պետք է մշտապես առողջ լինեն մտքով, մարմնով և առավելաբար հոգով, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Հենց այս մտածումներով մեր հոգևորականները հորդորեցին ուսանողներին առավել ուշադրություն դարձնել հոգևոր արժեքներին, ընդգրկվել եկեղեցական կյանքին, մասնավորապես անդամագրվել թեմական երիտասարսարդաց միություններին և մասնակցել հայրենիքի համար կատարվող ամենօրյա միասնական աղոթքներին:

Լուսանկարները` ԱրՊՀ կայքէջից



WP Radio
WP Radio
OFFLINE LIVE