Ոտքով ուխտագնացություն դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

Այսօր` Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը, կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը:

Թող Աստված ի կատար անի Ձեր ուխտը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE