Ոստիկանական պատնեշ՝ ընդդեմ աղոթքի

Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա, մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշները, հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից:

Թող Տերը արթնություն ու զգոնություն տա մեր ազգին և անսասան պահի հայոց սահմանները:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE