Ոգեշնչման աղբյուր` երկրի վրա և երկնքում
Այսօր Հայոց Եկեղեցու և հայրենիքի նվիրյալ զավակ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդի նախկին օգնական բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի երկնային ծննդյան տարեդարձն է:
Նարեկ սարկավագն իր կարճ, բայց բովանդակալից երկրային կյանքի ընթացքում եղել է հայրենիքի և Քրիստոսի զինվորի կենդանի և իրական օրինակ:
Նա ծնվեց Արցախում, ապրեց Արցախով և անմահացավ հանուն Արցախի:
Մենք առ Աստված աղոթք ենք բարձրացնում, որ մեր սիրելի սարկավագի հոգին իր արժանի տեղը գտնի Աստծո արքայության մեջ: