Վերափոխման տոնը Արցախի թեմի եկեղեցիններում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին Արցախի թեմի գործող եկեղեցիններում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչ հայրերը հավատացյալներին են ներկայացրել մեր Եկեղեցու սրբազան ավանդությամբ մեզ փոխանցված Աստվածամոր վերափոխման պատմությունը:

Եկեղեցիններում միաբանված հոգևոր դասն ու հավատացյալ ժողովուրդը Աստվածամոր բարեխոսությունը խնդրեցին հայոց աշխարհի և հայ ազգի փրկության համար:

Պատարագի ավարտին Տեր Հայրերը կատարեցին խաղողի օրհնության կարգ և օրհնված ողկույզները բաժանեցին ներկաներին:

Ք. Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Գ. Աստղաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի

Գ. Քոլատակի Սուրբ Հակոբավանք վանական համալիր


Գ. Մսմնայի Սուրբ Շոշկավանք վանական համալիր

Գ. Նորշենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայքը այսօր ուխտավորաբար այցելեց գ. հին Աշանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Ք. Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի


Գ. Շոշի Սուրբ Աստվածածին եկեղեցի


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE