ՈՒխտի պատարագ մատուցվեց Ասկերանում

Հոկտեմբերի 15-ին Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցում Ուխտի Սուրբ Պատարագ է մատուցել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան և Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Ուխտի նպատակը առ Աստված աղոթքն էր Արցախի եւ Մայր Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար։

Հայր Սուրբը իր խոսքի մեջ հույս հայտնեց, որ Արցախը Փյունիկ թռչունի պես կհառնի՝ կարեւորելով արցախահայության անկոտրում կամքը եւ անսակարկ հավատքը։

Ուխտդ ի կատար սիրելի Հայր Սուրբ…

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE