Ուխտավորների այցը Գանձասարի վանական համալիր
Այսօր Ստեփանակերտից Գանձասարի վանական համալիր էին այցելել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր սուրբ նահատակների կանայք՝ իրենց մանուկների հետ միասին։ Նրանք միահամուռ կերպով աղոթք բարձրացրեցին առ Աստված մեր նահատակների հոգիների հանգստության համար և Տիրոջ բարեգթությունը հայցեցին, որ Արցախ աշխարհի խաղաղությունը հավերժ անսասան մնա։
Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը իր օրհնությունն ու հայրական պատգամը փոխանցեց ուխտավորներին։