Ուխտագնացություն Մարտակերտում

Տոնախմբվեց Սուրբ Կույսի Ծննդյան տոնը

Ուխտագնացություն Մարտակերտում.

Այսօր` Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, ուխտագնացություն էր կազմակերպվել նաև Մարտակերտում` տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի օրհնությամբ:

Մարտակերտ քաղաքի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համայնքի անդամները արժանապատիվ հայրեր Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի և Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի առաջնորդությամբ այսօր ուխտավորաբար ոտքով այցելել են Ն. Հոռաթաղի Ս. Աստվածածին եկեղեցի: Սուրբ Կույսի անունը կրող եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Իր քարոզում պատարագիչ քահանա Տեր Հուսիկը ներկաներին շնորհավորեց բերկրալի տոնի առթիվ` մաղթելով լինել բոլորիս անդավաճան Մոր սիրո հովանավորյալները:

Տեսակապով մի պահ իրար են միացել Մարտակերտի և Ստեփանակերտի ուխտավորները


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE