Ծննդյան տոնական պատարագ

Հունվարի 8֊ին Խաչմաչ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում ձեռամբ տեղի հոգևոր հովիվ Մատթեոս քահանա Դրավանցի մատուցվեց Ծննդյան սուրբ և անմահ պատարագ: Պատարագին մասնակցում էին գյուղի բնակիչներ և ուխտավորներ Ստեփանակերտից:

Տեր հայրը սուրբ խորանից Ծննդյան ավետիսը փոխանցեց ներկաներին, գյուղի մանուկներին բացատրեց Քրիստոսի հրաշափառ ծննդյան խորհուրդը:

Հավարտ պատարագի կատարվեց ջրօրհնեքի արարողություն: Եկեղեցու տարվա խաչքավոր ընտրվեց եկեղեցու հավատավոր զավակ Նորայր Գրիգորյանը: Վերջում օրհնված ջուրը բաշխվեց ներկաներին:

Ծննդյան տոնական պատարագ է մատուցվել և ջրօրհնեքի արարողություն է կատարվել նաև հարևան Կարմիր Գյուղում` ձեռամբ Սահակ վարդապետ Շաքարյանի: Այստեղ եկեղեցու տարվա խաչի քավոր նշանակվեց եկեղեցու հավատավոր զավակ Անդրանիկ Խաչատրյանը:




WP Radio
WP Radio
OFFLINE LIVE