«Ծիծեռնակ» Ճամբարի առօրյան

Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար մեկնած երեխանները այս օրերին վայելում են իրենց ճամբարային առօրյան։ Ճամբարականների օրը սկսվում է առավոտյան մարմնամարզությամբ, որից հետո թարմացած ու նոր ուժերով լցված շարունակում են իրենց առօրյան մանկավարժների հետ։ Տարբեր հոգևոր ու ուսուցողական դասընթացների միջոցով երեխաները ստանում են նոր գիտելիքներ և ավելի արմատավորում իրենց հոգևոր արժեքները։ Դասընթացներից հետո գիտելիքների մեծ պաշար հավաքած, երեխաները շարժվում են դեպի խաղահրապարակ իրենց ուժերը փորձելու՝ տարբեր խաղային մրցույթների միջոցով։ Օրվա վերջում կազմակերպվում են հետաքրքիր ու ժամանցային միջոցառումներ։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը իր ուշադրության ներքո է պահում երեխաներին՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով վերջիններիս։ Ճամբարում երեխաների օրը սկսվում և ավարտվում է աղոթքով

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE