Տոնական միջոցառումների ժամանակացույց

տոնական միջոցառումներ

Արցախի Թեմում կիրականացվեն Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոնական միջոցառումներ:

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը:

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը: Տոնը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին: Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր, իսկ Տեառնընդառաջը՝ նորապսակների օրհնության օր:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE