Տնօրհնյաց կարգ նորաբաց դպրոցում

Նոյեմբերի 25-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի վերաբացման արարողություն: Այս հատկանշական արարողությանն իր մասնակցությունն ունեցավ Մարտակերտի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

Տեր Հայրը ներկաներին փոխանցեց դպրոցի վերաբացման առթիվ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությունն ու շնորհավորական խոսքը, ինչպես նաև աղոթքներն առ այն, որ նորաբաց դպրոցի շեմից դուրս գան միմիայն ազգին պիտանի զավակներ:

Այնուհետև Տեր Հայրն անդրարձավ օրվա խորհրդին և իր խոսքում հետադարձ հայացք նետեց երկրի անցած ուղուն` դրանով իսկ քաջալերելով դպրոցի ապագա սերմնացաններին. «Մենք ունեցել ենք այնպիսի մարդիկ, ովքեր մթի, սովի, զրկանքների մեջ ազգին տվել են ժամանակի մեջ չանհետացող արժեքներ: Եվ այսօր մենք պարտավոր ենք դաստիարակել այնպիսի սերունդ, որը կլինի պիտանի մեր ազգին և մեր եկեղեցուն»:

Հանդիսավոր արարողության ավարտին Տեր Հոր ձեռամբ իրականացվեց տնօրհնյաց կարգ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE