Տնօրհնյաց կարգ Ներքին գործերի նախարարությունում

ԱՀ Ներքին գործերի նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը հանդիպումներ է ունեցել նախարարության աշխատակիցների հետ և կատարել տնօրհնյաց կարգ: Տեր Հայրը տնօրհնյաց այս շրջանում այցելել է նախարարության տարբեր ստորաբաժանումներ` Սուրբ ծննդյան ավետիսը փոխանցելով աշխատակիցներին: Հանդիպումների ժամանակ Տեր Հայրը համակարգի ծառայողների հետ քննարկումներ է ունեցել` պատրաստակամություն հայտնելով նաև առանձին հանդիպումներ ունենալ բոլոր ցանկացողների հետ:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE