Տնօրհնեք և Ջրօրհնեք պետական հաստատություններում
Արցախի թեմի հոգևորականներն այցելել են իրենց հոգևոր պատասխանատվության տակ գտնվող պետական հաստատություններ` Սուրբ ծննդյան ավետիսը փոխանցելու համար:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հոգևոր պատատախանատու արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը նախարարությունում կատարել է Տնօրհնյաց կարգ և Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցել նախարարության աշխատակիցներին:
Առողջապահության նախարարության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և Սուրբ ծննդյան ավետիսը փոխանցել աշխատակիցներին և փոքրիկ բուժառուներին: Այդ հրաշալի տոնի խորհրդին Տեր Հոր ձեռամբ բուժհաստատությունում կատարվեց Տնօրհնեք և Ջրօրհնեք:
Արժանապատիվ Տեր Հայրերն իրենց օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեցին ներկաներին, և բարեմաղթեցին, որպեսզի նրանք ամուր առողջությամբ և քրիստոնեական մեծագույն արժեքներով զարդարված անցկացնեն նոր սկսվող տարին: