Թեմի հոգևորականաց դասը համախմբվել էր Գանձասարում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը, երբ Հայաստան փոխադրվեց Սրբերի նշխարները։

Օրվա խորհրդով Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող Գանձասարի վանական համալիրում, թեմակալ առաջնորդի օրհնությամբ և թեմի հոգևորաց դասի մասնակցությամբ: Ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը։

Հինավուրց սրբավայրում համախմբված հավատավոր ժողովուրդը հոգևորաց դասի հետ մեկտեղ աղոթք բարձրացրեցին՝ խնդրելով Սրբերի բարեխոսությունը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE