Թեմակալ առաջնորդը հանդիպել է Արցախի երիտասարդությանը
Հունվարի 12-ին թեմակալ առաջնորդը հյուրընկալել է Արցախի Հանրապետությունում գործող տարբեր կառույցների երիտթևերի ներկայացուցիչներին: Հանդիպման հիմնական նպատակը այս դժվար պահին երկրի շարժիչ ուժին՝ երիտասարդությանը քաջալերելն է:
Հանդիպման սկզբում Վրթանես Սրբազանն իր ողջույնի խոսքն ասաց՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սրբազան Հայրն ընդգծեց այն հանգամանքը, որ երիտասարդությունը մշտապես եղել ու լինելու է երկրի այն կարևոր օղակը, որը կարող է իր ուրույն ներդրումն ունենալ ցանկացած բնագավառում: Եվ անկախ գործունեության ոլորտների բազմազանությունից երիտասարդները պետք է լինեն քրիստոնեական սիրով համախմբված՝ երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հիշեցրեց, որ շուտով Հայոց Եկեղեցին նշելու է երիտասարդների կողմից սիրված Ս. Սարգիս Զորավարի տոնը, որը երիտասարդության համար լավ առիթ է ևս մեկ անգամ համախմբվելու մեր Եկեղեցու շուրջ:
Հավարտ հանդիպման Սրբազան Հայրն իր շնորհակալությունը հայտնեց՝ կարևորելով այսպիսի հանդիպումները, և գրքեր նվիրեց երիտասարդներին: