Թեմակալ առաջնորդի ուղերձը Hayk Media-ի եթերում
«Ես կարծում եմ, որ 2024 թվականի մեր լավագույն կարգախոսը պետք է լինի` հաղթական վերադարձ Արցախ: 365 օրերի ընթացքում մենք պետք է յուրաքանչյուր րոպե անենք ամեն հնարավոր բան Արցախ վերադառնալու համար: 365 օրերի ընթացքում մենք պետք է բարին գործենք արցախահայության հանդեպ: Մենք պիտի նշանակալի քայլեր անենք ինչպես հայապահպանության առումով, այնպես էլ միջազգային հարթակում, ինչը կնպաստի մեր սրբազան Արցախ վերադարձին». իր ուղերձում մասնավորապես շեշտեց Սրբազան Հայրը: