Թեմակալ առաջնորդի հարցազրույցը HAYK MEDIA-ին
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հարցազրույց է ունեցել Hayk Media-ի հետ:
Հարցազրույցի ընթացքում շոշափվեց մի շարք կարևոր թեմաներ: Առաջին հարցը վերաբերում էր շրջափակված Արցախին, և թե ինչպես արցախցին պետք է պայքարի չար ուժերի դեմ ներկայիս վիճակում: Ըստ Սրբազան Հոր` այն մարդը, ով կանգնում է այս հողի վրա` ոգեշնչվում է դրանով, ստանում դրական լիցքեր և ուժ պայքարելու համար:
Այն հարցին, թե ինչպես կարող են այս դժվարին իրավիճակում օգնել Արցախից դուրս ապրող մեր հայրենակիցները, Սրբազան Հայրն ասաց, որ հնարավորության դեպքում պետք է այցեցել Արցախ, որպեսզի ապրի Արցախը և մասնավորապես այն մարդիկ, ովքեր ծնվել են այստեղ, պետք է հետ վերադառնան և զարգացնեն մեր հայրենիքը:
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են անցած տարում Արցախի թեմում գրանցված արդյունքները և գալիք տարվա մեջ կատարվելիք աշխատանքները, մեր եկեղեցինների ու վանքերի ներկայիս վիճակը Արցախի օկուպացված տարածքներում և այլ հարցեր: