Թեմակալ առաջնորդի այցը Շոշ գյուղ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վերջերս այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ծանոթացել է եկեղեցու ներսի վերանորոգման աշխատանքներին։ Այցի ընթացքում Սրբազան հորն ուղեկցում Էին Շոշ գյուղի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցը, Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ինչպես նաև եկեղեցու հովանավոր պարոն Կարեն Ջալավյանը։ Ներկա էր նաև Արցախում ԱՀԱԸ ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը, ով իր հերթին ցանկանում էր օգտակար լինել եկեղեցուն։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE