Տավուշ — Արցախ անբեկանելի կապը

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ վերջերս իր հերթական այցն էր կատարել Արցախ։ Թեմակալ առաջնորդի օրհնությամբ Բագրատ Սրբազանը հանդիպում է ունեցել Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների հետ։ Խոսելով արժեքներից, հայրենասիրությունից, ինքնաճանաչողությունից՝ Սրբազան Հայրն էլ ավելի ոգեշնչեց և գոտեպնդեց արցախյան երիտասարդների անկոտրում կամքը։ Զրույցի ընթացքում շոշափվեց նաև «պատերազմ-խաղաղություն» թեման, որի ընթացքում Սրբազան Հայրը նշեց, թե ինչպես է թեմը նորից վերազարթոնք ապրում՝ իր տարբեր դրական դրսևորումներով։

«Արցախցիները՝ մեր սիրելի քույրերն ու եղբայրները, անբեկանելի հավատք ունեն, կամք ունեն, վճռականություն ունեն, որոշում կայացնելու մեծագույն գիտակցություն ունեն, և ես հավատում եմ, որ դարձյալ մեր կյանքի վերելքը հենց արցախցու աչքերի, կյանքի, հույզերի, զգացումների միջից են լինելու, ինչպես այսօր մեր երիտասարդներն են»,- իր զրույցում նշեց Սրբազան Հայրը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE