Տարբեր կրոնների ներկայացուցիչների հանդիպումը Ստեփանակերտում
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ռուսական համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում քրիստոնյա հոգևորականների և իսլամական հոգևորականության ներկայացուցչի միջև։
Մարտի 15-ին Ստեփանակերտում կլոր սեղանի շուրջ էին հավաքվել տարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչներ, ովքեր ծառայում են ռուսական խաղաղապահ զորակազմում և բնակվում են Արցախում (Լեռնային Ղարաբաղում)։
«Իրապես հավատացյալ մուսուլմանները՝ իրապես հավատացյալ ռուս ուղղափառների համար, հավատարիմ ընկերներ և զինակիցներ են պատմական գործընթացներում», — ներկաներին ուղղված իր ուղերձում ասաց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը,- «Ցավոք սրտի, շատերը, ովքեր իրենց մուսուլման կամ քրիստոնյա են անվանում, ըստ էության, այդպիսիք չեն, նրանք փոփոխում են հասկացությունները և այդպիսով մոլորեցնում մեզ»:
Միաժամանակ, Ալեքսանդր Բորդովը հավելեց. «Հայ ժողովրդի հետ ռուսներին միավորում է դարավոր հոգևոր կապերը, մենք հավերժ եղբայրներ ենք Քրիստոսով և կողք կողքի անցել ենք ամենալուրջ փորձությունների միջով՝ բազմիցս հասնելով ընդհանուր մեծ հաղթանակների։ Հայերը, ուղղափառների և մուսուլմանների հետ միասին, մեծ ներդրում են ունեցել և ունեն ռուսական պետության կառուցման գործում, ինչի մասին բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։
Իսլամական հոգևորականության ներկայացուցիչ Ումախան Սայգիտովն իր հերթին նշել է. «Ես շնորհակալ եմ ռուսական համայնքի ղեկավարին այս անհրաժեշտ և օգտակար հանդիպման համար։ Մուսուլմանների նկատմամբ իր բարեհոգի վերաբերմունքի համար։ Մենք իսկապես պատմականորեն մերձականեր ենք։ Պետք է ամեն ինչ անել բազմաչարչար ղարաբաղյան հողում տևական խաղաղության համար։ Թող նոր սերունդը մրցի գիտության, սպորտի, հյուրընկալության, ստեղծագործության ոլորտներում: Ես կարող եմ միայն ափսոսալ, որ խաղաղ բնակչությունը լուրջ դժվարություններ է ապրում։ Կոչ եմ անում բոլորին մտածել առաջին հերթին հասարակ մարդկանց մասին՝ երեխաների, կանանց և տարեցների մասին»։
«Մենք աղոթում ենք երկրի խաղաղության համար. Աղոթում ենք հանգուցյալների հոգիների հանգստության համար։ Մենք բոլորս Աստծո զավակներ ենք: Այսօրվա հանդիպումը շատ օգտակար է, մենք պետք է շարունակենք քննարկել ու լուծել մեր խնդիրները, որոնք, ցավոք սրտի, շատ են։ Մինչ այժմ՝ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից ավելի քան մեկ տարի անց, հանցափորձեր են արվում քաղաքացիական անձանց նկատմամբ՝ այլ տեսակի հանցագործություններ։ Արդեն մեկ շաբաթ է՝ մարդիկ առանց ջեռուցման սառչում են իրենց տներում։ Այս ամենին պետք է անհապաղ դադարեցնել», — իր կարծիքն է հայտնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:
ՌՈՒԵ ՄԹ-ի հոգևոր սպասավոր աբեղա Պախոմիյը (Շեպել) ընդգծել է. «Իհարկե, մենք պետք է անկեղծորեն վերաբերվենք միմյանց նկատմամբ։ Ղարաբաղում այսօր վերածնվում է ուղղափառությունը։ Յուրաքանչյուր կիրակնօրյա պատարագի հետ անընդհատ ավելանում է խոստովանողների և հաղորդողների թիվը: Տիրոջ հանդեպ հավատքը կօգնի բարությունն ու սերը ներթափանցել հավատացյալների սրտերում, սա կազդի ամեն ինչի վրա: Ռուսական համայնքն ամեն իմաստով ամրապնդվում է և ոչ միայն սլավոնական և քրիստոնեական եղբայրության խորհրդանիշն է, այլ նաև համամարդկային, քանի որ նրա շարքերում կան նաև մուսուլմաններ։ Նման միասնությունը կարող է միայն գոհացնել: Բայց այսօր Ղարաբաղի բնակչությունը լուրջ խնդիրներ ունի, և դա ինձ տխրեցնում է, մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել նորմալ մարդկային պայմաններում»։
Ալեքսանդր Բորդովն ամփոփեց միջոցառման արդյունքները. «Մենք քննարկեցինք մի շարք հրատապ հարցեր, պայմանավորվեցինք շարունակել հանդիպումները նույն ձևաչափով։ Մենք մտահոգվելու բան ունենք, այն, ինչ այսօր կատարվում է, մեծամասնությունը հակասում է համամարդկային արժեքներին, բարոյական չափանիշներին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմության մեջ այլևս քրիստոնյա և մուսուլմանական մայրերը չսգան իրենց որդիների մահը, ովքեր զոհվել են Ղարաբաղի հողի համար»։