Սուրբ Վարդանանց տոնը Ճարտարի Ս. Վարդան եկեղեցում

Հայոց Եկեղեցին այս տարի փետրվարի 16-ին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: Այս օրվա պատգամը մեզ կրկին հիշեցնում է, որ ազգը հարատևում է իր հավատքի և հայրենիքի պահպանման շնորհիվ, որի մեծագույն ապացույցն է նաև Վարդանանց զորավարների և 1036 մարտիրոսների անձնվեր ու աննկուն պայքարը:

Այս օրը համարվում է ք․ Ճարտարի Ս. Վարդան եկեղեցու թեմական ուխտի օր և դրանով պայմանավորված տոնի հիշատակման համար այսօր հենց այդ եկեղեցում թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանի մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագին իրենց մասնակցությունն են բերել նաև թեմի հոգևորականներն ու ՊԲ գնդերեցները: Ճարտարի բնակիչները մեծ խանդավառությամբ ներկա գտնվեցին տոնական Պատարագին:

Սուրբ Վարդանանց տոնը համարվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օր, որի առթիվ կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Վեհափառ Հայրապետին մաղթելով արևշատ ու արդյունավետ գահակալություն։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE