Սուրբ Ծննդյան տնօրհնեք ՊԲ շտաբում
ԱՀ Պաշտպանության Բանակի կենտրոնական շտաբում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Սուրբ Ծննդյան ջրօրհնյաց և տնօրհնյաց կարգ։ Արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, ՊԲ հրամանատարական կազմը և ամբողջ սպայական կազմը։
Օրվա գլխավոր աղոթքն ու մաղթանքն այն էր, որ Աստված զորացնի և իմաստություն տա մեր բանակին` քայլելու նորոգության ճանապարհով։
ՊԲ ավագ գնդերեց
Մանավազ սրկ. Մկրտչյան